Հանդիպել են Էրդողանն ու Մարգվելաշվիլին
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպումը կայացել է Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային մարդասիրական առաջին գագաթնաժողովի շրջանակներում: Հանդիպման մանրամասները չեն ներկայացվել:
