Նավթն էժանանում է
Նավթի համաշխարհային գները նվազում են: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,48 տոկոսով՝ հասնելով 48,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթիհուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,42 տոկոսով՝ հասնելով 47,88 դոլարի: Ինչպես նշվում է այն էժանանում է դոլարի ամրապնդման ճնշման տակ եւ ԱՄՆ էներգամումքի պաշարների մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալների սպասումների ֆոնին:
