Բարաք Օբամայի այցը առաջացրել է դժգոհություն
ԱՄՆ նախագահի Բարաք Օբաման մայիսի 27-ին կմեկնի Հիրոսիմա: Սակայն նախատեսված այս այցը դժգոհություն է առաջացրել Հարավային Կորեայում: Այս մասին հայտնել է Financial Times-ը: Սեուլը դժգոհ է, որ Օբաման գալով Հիրոսիմա, Ճապոնիային կներկայացնի որպես ԱՄՆ-ի կողմից 1945 թվականի ատոմային ռմբակոծության միակ զոհ: Իսկ հարավկորեացիները հայտնում են իրենց կողմից տասնյակ հազարավոր զոհերի մասին, ովքեր անցել են ռազմական ծառայություն, կամ օգտագործվել որպես աշխատող ուժ՝ Նագասակիում: Նրանք պնդում են, որ Հիրոսիմայում մահացել է 70 հազար քաղաքացի՝ Հարավային Կորեայից և ևս 20 հազարը` Նագասակիից:
