«Նորմանդական քառյակը» հավանություն է տվել
Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ «նորմանդական ձևաչափում» հեռախոսազրույցների ընթացքում կողմերն աջակցություն են հայտնել Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության տեղակայման անհրաժեշտությանն ու այդ հարցով խորհրդակցությունների մեկնարկին: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ ՊյոտրՊորոշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունում՝ փոխանցում է Korrespondent.net-ը։ Ինչպես նշվում է՝ տրվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման ռեժիմ, հակամարտության գոտում հավելյալ լիազորությունների տրամադրման ուղով ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեության արդյունավետության բարձրացում:
