Էրդողանի նոր Թուրքիան ու Դավութօղլուի կնոջ` օդում մնացած ձեռքը

Դավութօղլուն հրաժարական ներկայացրեց, եկավ Բինալի Յըլդըրըմը Երեկ Անկարայում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկրորդ արտահերթ համագումարը, որի արդյունքներով կուսակցության երրորդ նախագահ է ընտրվել Իզմիրից ընտրված պատգամավոր, տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարար Բինալի Յըլդըրըմը: Քվեարկությանը մասնակցել է 1470 պատվիրակներից 1411-ը, որոնցից 1405-ն իրենց քվեն տվել են Բինալի Յըլդըրըմի օգտին: Բինալի Յըլդըրըմը ԱԶԿ նախագահի պաշտոնում փոխարինում է Ահմեթ Դավութօղլուին: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում գտնվող նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Հանդիպումը տևել է կես ժամ: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահական ապարատը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Էրդողանի կողմից: Էրդողանը ցանկություն է հայտնել, որ Դավութօղլուն շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, մինչև որ երկրում կձևավորվի նոր կառավարություն: Էրդողանը շնորհավորական հեռագիր է ուղարկել Բինալի Յըլդըրըմին, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկրորդ արտահերթ համագումարի արդյունքներով ընտրվել է ԱԶԿ երրորդ նախագահ: Էրդողանը Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը: ԱԶԿ-ն Թայիփի կուսակցությունն է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը երեկ Անկարայում անցկացված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկրորդ արտահերթ համագումարի արդյունքներով ընտրվել է կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ: Իր ելույթում Բոզդաղը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության միակ առաջնորդն է, և որ կուսակցության ժողովրդական անվանումը «Թայիփի կուսակցություն» է: Բոզդաղն ընդգծել է, որ Էրդողանը բարոյապես իրենց հետ է, թեպետ ֆիզիկապես չի կարող լինել իրենց հետ (Թուրքիայի նախագահը չպետք է լինի կուսակցական): Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի և երկրի վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը խոստացել է շարունակել երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարը: Յըլդըրըմը հայտարարել է. «Մեզ հարցնում են, թե կավարտվի՞ հակաահաբեկչական գործողությունը (հարավ-արևելքում): Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ PKK-ն կունենա զենք, քանի դեռ ամբողջովին չի ապահովվել այդ շրջաններում բնակվողների անվտանգությունը: Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ և հետագայում նույնպես շարունակելու ենք ապրել այդպես: Մենք ահաբեկչական սպառնալիքը կհանենք Թուրքիայի օրակարգից: Մենք թույլ չենք տա մասնատել Թուրքիան, դա մեր հայրենիքի պահպանման հարցն է»: Ահազանգում է Գյուլը` Թուրքիան չի կարող ժամանակ կորցնել Ռեջեփ Էրդողանի և Բյուլենթ Արընչի հետ միասին 2001-ին ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երեք հիմնադիրներից Աբդուլլահ Գյուլը, որը նախկինում եղել է Թուրքիայի վարչապետ, արտգործնախարար և նախագահ, ուղերձ է հղել ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի մասնակիցներին: Իր ուղերձում նա նշել է, որ Թուրքիան անցավ իր պատմական ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը: Գյուլն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա: Գյուլը վստահություն է հայտնել, որ ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարը ճանապարհ կհարթի առկա խնդիրների լուծման համար: Գյուլի ուղերձն ընթերցել են Էրդողանի ուղերձից հետո: Իսկ Դավութօղլուի կնոջն արդեն չեն ողջունում Թուրքական Cumhuriyet թերթն անդրադարձել է այսօր տեղի ունեցած՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկրորդ արտահերթ համագումարի ժամանակ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի պահվածքին: Վերջինս օդում է թողել երկրի վարչապետի և ԱԶԿ նախագահի պաշտոններից հեռացող Ահմեթ Դավութօղլուի կնոջ` Սարե Դավութօղլուի ձեռքը, երբ նա հերթով ողջունում էր նախարարներին: Ընդդիմադիր թերթը հիշեցրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը նման պահվածք չէր դրսևորել 2015 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԶԿ նախորդ համագումարի ժամանակ, երբ նա դեռ նախարար չէր: Այն ժամանակ Ալբայրաքը օդում չէր թողել Դավութօղլուի կնոջ ձեռքը: 2015 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ին հաջողվեց ստանալ միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն, և դրանից 20 օր անց ձևավորված Ահմեթ Դավութօղլուի կառավարությունում Ալբայրաքը դարձել էր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար: Դավութօղլուն ցանկացել էր այդ պաշտոնին վերադարձնել այն տարիներ շարունակ զբաղեցրած Թաներ Յըլդըզին, սակայն Էրդողանը պնդել էր փեսայի թեկնածությունը: Ընդդիմադիր թերթն այժմ հեգնում է Էրդողանի փեսային` նշելով, թե 8 ամսում որտեղից ուր հասավ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am