ԱԳՆ-ին արտոնյալ պայմաններ, Հասմիկին ու Հրանուշին՝ խուց
Այս տարվա դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ կառավարության նոր մասնաշենքի բացումը։ Այն իրենից վարչական մեծ համալիր է ներկայացնում, որտեղ տեղակայվելու են թվով 5 նախարարություններ՝ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության, սփյուռքի և առանձին մասնաշենքով՝ արդարադատության նախարարությունները։ Բացմանը ներկա էին Սերժ Սարգսյանը, կաթողիկոսը, կառավարության անդամներ։ Նախարարությունները նոր վարչական համալիր պետք է տեղափոխվեն մինչև 2016 թվականի փետրվարի 20-ը։ Մեր տեղեկություններով՝ նոր մասնաշենքում ամենաարտոնյալ պայմանները հատկացվելու է արտաքին գործերի նախարարությանը, իսկ մշակույթի եւ սփյուռքի նախարարություններին անհարմարավետ խցեր են տրամադրել:
