Լավրովն ու Քերրին քննարկել են
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Gazeta.ru-ի հաղորդմամբ` նրանք քննարկել են ռուսական կողմի առաջարկությունը՝ Սիրիայում համատեղ գործողություններ իրականացնելու մասին: Լավրովը նշել է, որ ընդդիմադիր ուժերի առանձնացումն ահաբեկիչներից պետք է տեղի ունենա «մոտ ժամանակներս»:
