Սեյրան Օհանյանը՝Սամվել Բաբայանի վերադարձի մասին
Ազգային ժողովում, խոսելով ադրբեջանական կողմի այն մեղադրանքների մասին, թե հայկական կողմը զենքի գործադրմամբ մասսայական ոչնչացում է իրականացրել, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց.«Ադրբեջանական կողմը, առաջին հերթին, պետք է պատասխան տա պատերազմական, տեռորիստական կազմակերպություններին հարիր հանցագործությունների համար»: Նրա խոսքով՝ հայկական կողմից, ՊԲ-ի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի անգամ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը չտուժի. «Այդ ամենը հերյուրանքներ են, սուտ են»: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը եկել է Հայաստան, և արդյոք նա կարո՞ղ է օգտակար լինել այս իրավիճակում, Ս. Օհանյանն ասաց. «Կարծում եմ ՝ և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի իր փորձն ու ունակությունները ներդնել մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»:
