Բաքվում գործարար է ինքնասպան եղել
Բաքվում գործարար է ինքնասպան եղել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Դատախազությունից հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ «İnteryer-S» ընկերության տնօրեն 1962 թվականին ծնված Սոհբաթ Գաջիևն ինքն իր վրա է կրակել որսորդական հրացանից։ Գաջիևի ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
