Apple-ը կարող է իջեցնել iPhone-ի գները
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հնդկական NDTV ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ սահմաններից դուրս iPhone-ի արժեքը չափազանց բարձր է: Կորպորացիան կարող է վերանայել իր գնային քաղաքականությունը արտասահմանյան շուկաներում, գրում է gazeta.ru-ն: NDTV-ի հաղորդավոր Վիկրամ Չանդրան նշել է, որ Հնդկաստանում iPhone-ի գինն ավելի բարձր է, քան ներքին շուկայում, չնայած նրան, որ երկրում չեն աշխատում ընկերության ծառայությունների մի մասը, մասնավորապես՝ iBooks-ը: Թիմ Քուքը բացատրել է դա նրանով, որ Հնդկաստանում կորպորացիայի բիզնեսի շահութաբերությունը բարձր չէ և զգալիորեն քիչ է, քան ԱՄՆ-ում: «Բայց ես ընդունում եմ, որ գները բարձր են: Մենք աշխատում ենք, որ որոշ ժամանակ անց նվազեցնենք դրանք հնարավոր չափով»,- հայտարարել է Apple-ի ղեկավարը:
