Ադրբեջանը հուսալի գործընկեր է. Մամեդյարով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ նշել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը նորից հաստատել է «Հարավային գազային միջանցքի» կարևորությունը Եվրոպայի էներգաանվտանգությանը հասնելու համար: «Այդ նախագծի ժամանակին ու հաջող ավարտը շատ կարևոր է Եվրոպա այլընտրանքային գազի մատակարարումների համար: Ադրբեջանն էներգաանվտանգության ոլորտում հուսալի գործընկեր է, որպեսզի համապատասխանի ռազմավարական համատեղ շահերին»,- ասել է նա:
