Թրամփը ստում է՞
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը կարծում է, որ Դոնալդ Թրամփը ստում է, թե միլիարդատեր է: Այս մասին հայտնել է ABC News-ը: «Թրամփն ասում է մեզ այն մասին, որ նա միլիարդատեր է, ո՞վ գիտի: Թրամփը միշտ չէ, որ ճիշտ է խոսում»,- ասել է Սանդերսը: Նա նման կարծիք է հայտնել այն բանի հետո, երբ Թրամփը հրաժարվել է ներկայացնել ամբողջական հարկային հաշվետվությունը՝ չնայած կուսակցությունների կոչերին:
