Թուրքիան ձգտելու է հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ձգտելու է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման՝ զինված հակամարտությունները կանխարգելելու համար: Ստամբուլի հումանիտար գագաթաժողովի ժամանակ Էրդողանը նշել է, որ դա անհրաժեշտ է նրա համար, որ նախապես հասկանան ճգնաժամն ու կանխարգելեն՝ ազատվելով նրանցից, ովքեր հակամարտության պատճառն են: «Մեզ հարկավոր է վարել այնպիսի քաղաքականություն, որը վերացներ ոչ միայն հիվանդությունների հետևանքները, այլև դրանց պատճառները: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հեռացնենք զինված հակամարտությունները մեր կյանքից: Մենք մշտապես ասում ենք այն մասին, որ հարկավոր է ստեղծել ՄԱԿ-ի թափանցիկ և պատասխանատու Խորհուրդ, որը արդյունավետ կաշխատեր: Աշխարհն ավելին է, քան 5 երկիրը (ՄԱԿ-ի ԱԽ անդամները): Թուրքիան ձգտելու է հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխումների»,- հայտարարել է Էրդողանը:
