Ալիևը ՄԱԿ-ի գագաթաժողովին.պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ
Report-ը հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի հումանիտար ֆորումին, հայտարարել է, թե «ավելի քան 20 տարի է, ինչ 1 միլիոնից ավելի ադրբեջանցիներ մնում են փախստականներ ու պարտադրված տեղահանվածներ»: « «Հայաստանն իրականացնում է էթնիկ զտումներ ու ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ»,-ասել է նա և դարձյալ Հայաստանին մեղադրել է իբրև թե «խաղաղ բնակիչների վրա հարձակումներ գործելու մեջ»: «Հայերի ռմբակոծության հետևանքով մարդիկ են սպանվել, ավելի քան 500 տուն է քանդվել, տուժել են բազմաթիվ տներ»,- հայտարարել է Ալիևը՝ Հայաստանին մեղադրելով արգելված զինատեսակներ և ֆոսֆորե ռումբեր կիրառելու մեջ: «ՄԱԿ-ի որոշ բանաձևեր կատարվում են 2 օրում, մյուսները չեն կատարվում ավելի քան 20 տարի: Դա երկակի ստանդարտների քաղաքականություն է Ադրբեջանի նկատմամբ:Հայաստանը պետք է իրականացնի բանաձևերը կամ ենթարկվի պատժամիջոցների»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չեն իրականացվել:
