Դեր Զորի հայկական գերեզմանատունը Ազատագրվել է
almasdarnews.com-ըհայտնում է,որ Սիրիայի կառավարական բանակի 137-րդ հրետանային բրիգադը երեկ ԴԱԻՇ-ի դեմ մղված համառ մարտերից հետո ազատագրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի արևմտյան մասում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, որտեղ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը, կառավարական զորքերը կարողացել են թեժ մարտերի արդյունքում վերանվաճել հայկական գերեզմանատան տարածքը: Սիրիայի 104-րդ պաշտպանական բրիգադի ներկայացուցիչ Յարոբ Զահրեդդինը հայտնել է, որ հայկական գերեզմանատան ազատագրման համար մղված մարտերի ընթացքում Սիրիայի բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի բազմաթիվ ահաբեկիչների, որոնց թվում եղել են նաև Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մի քանի ահաբեկիչներ:
