Ֆրանսիայում հարյուրավոր ավտոլցակայաններ դադարեցրել են աշխատանքը
«Интерфакс»-ը հայտնում է,որ Ֆրանսիայում հարյուրավոր ավտոլցակայաններ դադարեցրել են աշխատանքը, քանի որ արհմիությունների անդամները փակել են հասանելիությունը նավթի վերամշակման գործարաններին և նավթի պահեստարաններին, աշխատավորները կազմակերպել են բողոքի ակցիա՝ աշխատանքային բարեփոխման մասին ժողովրդականություն չվայելող օրինագծի պատճառով: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ իշխանությունները բավարար ռեսուրսներ ունեն վառելիքի մատակարարման արգելափակումը հաղթահարելու համար: Ըստ նրա՝ նավթավերամշակման որոշ գործարանները և նավթի պահեստարանները կվերաբացվեն առաջիկա ժամերին կամ օրերին: Ֆրանսիայի 12 հազար ավտոլցակայաններից 820-ը կիրակի ամբողջովին սպառել են իրենց պահուստները, իսկ 800-ում վառելիքի առնվազն մեկ տեսակ վերջացել է:
