Ավելի հեշտ չե՞ն շարժվի առաջ, քանի որ Լելե Թեփեն իրենց ձեռքում է.քաղաքագետ
«Ադրբեջանը Ռուսաստանի դրդումով կամ իր ներշնչանքով գնաց պատերազմի։ Ռուսաստանի փորացավն Ադրբեջանին իրեն մոտ պահելն է։ Սակայն Արցախի Պաշտպանության բանակը Պուտինի ծրագիրը տապալեց։ Այս անգամ Հայաստանը փրկեց Ռուսաստանին։ Մենք իրենց փրկեցինք խարդախությունից։ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում Այսրկովկասում։ Նույնիսկ Կոլցո օպերացիային Ռուսաստանը չի մասնակցել»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը : «Մեր կողմը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Լելե Թեփեն կորցրեց։ Ես հանձնարարել եմ մասնագետներին, որ Լելե Թեփե անվան հայկական տարբերակը գտնեն։ Հիմա ուզում եմ հարց տալ մեր Պաշտպանության նախարարությանը. եթե նորից Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, ավելի հեշտ չի՞ շարժվի առաջ, քանի որ Լելե Թեփեն իր ձեռքում է»։ «Հայաստանի Արտգործնախարարությանը հարց եմ տալիս, դա վերաբերում է նաև Արցախի ՊՆ-ին. ինչո՞ւ ՄԱԿ-ում ապագաղութացման հարցը չեն քննարկում:Ղարաբաղի հարցը խաղաղ լուծում չունի։ Մենք նորից վերադարձել ենք 1994 թիվ։ Եթե չենք հասնելու մինչև Քուռ, Արաքս, մենք հանգստություն չենք ունենալու։ Թուրքիան միշտ Ադրբեջանի օկուպանտ ցեղին հրահրելու է։ Եվ դրա համար։ Ադրբեջանը՝ որպես թյուրքական պետություն, պետք է ոչնչացվի»,-հարցադրում արեց քաղաքագետը:
