Դավութօղլուի առաջին գործը եղել է սոցցանցից պաշտոնները ջնջելը
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Ահմեթ Դավութօղլուն, որը Թուրքիայի 64-րդ վարչապետն էր, պաշտոնից հեռանալուց հետո Twitter-ի իր միկրոբլոգից ջնջել է պաշտոնները։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու կառավարությանն իր հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո առաջին գործը եղել է իր միկրոբլոգից «վարչապետ» և «ԱԶԿ-ի ղեկավար» գրությունները հանելը։ ԱԶԿ-ի արտահերթ համագումարի ընթացքում Բինալի Յըլդըրըմի ընտրությունից հետո Դավութօղլուն կառավարությանն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը և հենց դրանից հետո էլ նա հանել է իր պաշտոնների մասին գրությունը սոցցանցից՝ թողնելով միայն «պատգամավոր՝ Քոնյայից» ձևակերպումն ու հիշատակումը, որ եղել է Թուրքիայի 64-րդ վարչապետը։
