Արժեթղթերը, որ բաց էինք թողնում, դրանց անունը Քարդաշյան է՞ր
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարցրեց, թե արժեթղթերը, որ բաց էինք թողնում, դրանց անունը Քարդաշյան է՞ր: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ ամենայն լջությամբ պատասխանեց, որ պարտատոմսերի անվանունը երբեք «Քարդաշյան» չի եղել: Այնուհետև Այվազյանը հետաքրքրվեց, թե դրանց արժեքն ի՞նչ է, և արդյոք ներմուծման անկման պարագայում ներքին արտադրությո՞ւնն է ավելացել: Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ 2015 թ-ին թողարկվել են եվրոպարտատոմսեր 10 տարով, 7.9% եկամտաբերությամբ, թողարկված արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից պետական բյուջե է մուտքագրվել 229.9 մլրդ դրամ: 94.2 մլրդ դրամ ուղղվել է 2013 թ-ին թողարկված արտարժութային պետական պարտատոմսերի մասնակի հետգնմանը:
