Գյումրիում միկրոավտոբուսի վթարից տուժածները հոգեհանգստից էին վերադառնում. մանրամասներ
Գյումրիում այս գիշեր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժած 8 ուղեւորներից 4-ի վիճակը ծանր է, գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Մյուս չորս տուժածները հիվանդասենյակներում: «Տարբեր վնասվածքներ են ստացել»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Նշենք, որ տուժածներն են 27-ամյա Ա. Դ.-ն, 43-ամյա Ա. Խ.-ն, 39-ամյա Ա. Ս.-ն եւ Ս. Հ.-ն, 56-ամյա Ա. Խ.-ն, 28-ամյա Է. Հ.-ն, 37-ամյա Ա. և 32-ամյա Ա. Մ.-երը: Տուժածներից մեկը՝ 56-ամյա Տ. Խ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: NEWS.am-ի տեղեկություններով՝ բոլոր տուժածները տղամարդիկ են, նրանք հոգեհանգստից էին վերադառնում: Վթարի պատճառները պարզվում են:
