Ավտոբուսի վթարից 7 մարդ է մահացել
Թաիլանդում Չումպհոն նահանգում երկհարկանի ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 7, վիրավորվել 25 մարդ: Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ին, Բանգկոկից 180 կմ հեռավորության վրա: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, ավտոբուսը չափից ավելի արագ է ընթացել եւ ոլորաններից մեկում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել սյանն ու շրջվել: Վեց մարդ, այդ թվում վարորդը տեղում մահացել են, եւս մեկը մահացել է հիվանդանոցում:
