Նավթն էժանանում է
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր նվազում են: Դա տեղի է ունենում, քանի որ Իրանը ներկայումս մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը: Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.48 դոլար: Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.7 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.07 դոլար:
