ՄԱԿ-ն ու Ադրբեջանը քննարկել են
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի ԳԱ 62-րդ նստաշրջանի նախագահ, Մակեդոնիայի նախկին արտգործնախարար Սրգան Քերիմի հետ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։ Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի և Ադրբեջանի համագործակցության ներկայիս իրավիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը քննարկել են ադրբեջանա-մակեդոնական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր, որոնք գտնվում են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում։
