Նոր պայթյուն Եմենում
Եմենի Հադրամաուտ նահանգի մայրաքաղաք Էլ-Մուկալա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Մեքենան պայթել է Եմենի բանակի հսկիչ-անցակետի հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան: Անցնող շաբաթվա ընթացքում Հադրամաուտում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պայթյունների եւ զինված հարձակումների հետեւանքով մի քանի օրվա ընթացքում ավելի քան 60 մարդ է զոհվել, հիմնականում՝ ոստիկաններ եւ զինվորականներ:
