Ուկրաինայում սպառնացել են
Ուկրաինան կջանա փակել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի ճանապարհը Եվրոպա, որը հավանություն է տվել Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին: «Դիվանագիտական ճանապարհով կդիմեմք եվրոպական գործընկերներին, որպեսզի նրան չընդունեն Եվրոպա և չֆինանսավորեն նրա հիմնադրամը, ինչն օգնում է թշնամություն սերմանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդատու, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն: Ավելի վաղ The Sunday Times-ը հրապարակել է Գորբաչովի հետ հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ աջակցում է Ղրիմի միացմանը Ռուսաստանին, հայտնում է RIA Novosti-ն:
