Մեդվեդեւն ԱՄՆ-ում անցկացվող փրայմերիզը շոու է կոչել
Ռուսաստանի վարչապետ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ԱՄՆ-ում անցկացվող փրայմերիզը ծաղրածուների մասնակցությամբ շոու է կոչել: «Մեզ մոտ դեռեւս սովոր չեն, որ քաղաքական գործիչներն իրենց պահում են այնպես, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում փրայմերիզի ժամանակ: Եթե մենք այդ ոճով ընտրարշավ անցկացնեինք, մարդիկ կասեին. «Ծաղրածուներ են: Մենք նրանց չեն հավատում: Դա շոու է»,- ասել է Մեդվեդեւը: Նրա կարծիքով, նախնական քվեարկության ռուսական մշակույթը պետք է այլ լինի՝ «շահագրգիռ, հստակ քննարկում գոյություն ունեցող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին»:
