Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է մի շարք թուրք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը:
Frankfurter Allgemeine պարբերականում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում նա նշել է, որ դա քուրդ քաղաքական գործիչների համար կարող է «ծանր հետևանքներ» ունենալ և «մեծ անհանգստություն է առաջացնում»:
Մերկելը հիշեցրել է, որ «քրդերի հետ մերձեցման և հրադադարի գործընթացն ընդհատվել է անցյալ տարի»: «Մենք ուզում ենք, որ քրդերը Թուրքիայում ունենան հավասար իրավունքներ և լավ ապագա»,- ասել է նա:
Կանցլերը հայտնել է, որ երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում մտադիր է քննարկել «բոլոր կարևոր հարցերը»:
Մերկելն ընդգծել է, որ «ուշադիր հետևում է, թե Թուրքիան ինչպես է կատարում իր հավաստիացումները»:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը