Թուրք մտավորականի սենսացիոն բացահայտումները` հայերի ունեցվածքի մասին

Բունդեսթագի նախագահը կոշտ քննադատում է Ռեջեփ Էրդողանին Մինչ եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, փորձագետներն ու մամուլը ուժգին քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահին` երկրում իշխանական լծակները կենտրոնացնելու ու երկիրը դեպի դիկտատուրա տանելու համար`թուրք մտավորականը հանդես է եկել սենսացիոն բացահայտումներով` Թուրքիայում հայերի արարած շինությունների մասին... Գերմանիայի Բունդեսթագի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ավտոկրատ հավակնությունների համար։ Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում Նորբերթ Լամերթն ասել է, թե ցավոք, Թուրքիայի նախագահի ավտոկրատ հավակնություններով քայլերը մի շարք միջոցառումների մասն են կազմում, որոնք գնալով հեռանում են ժողովրդավարության չափանիշներից։ Բունդեսթագի խոսնակի մեկնաբանությունները վերաբերում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի պլաններին։ Ընդդիմախոսները նշում են, որ դրա նպատակը ընդդիմադիր պատգամավորների վրա ճնշում գործադրելն է։ Անցած երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանի մեծամասնությունը հավանություն է տվել պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու նախագծին, և այն քվեարկության է դրվելու երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ France-Presse-ը, իր հերթին, նշում է, որ Նորբերթ Լամերթը Էրդողանին քննադատում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունից երկու շաբաթ առաջ։ Հունիսի 2-ին քվեարկության դրվող նախագիծը վերնագրված է՝ «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի բանաձև»: Բանաձևը ներկայացրել են կանցլեր Անգելա Մերկելի իշխող կոալիցիայի կրտսեր գործընկեր սոցիալ-դեմոկրատների և կանաչների կողմից: Սակայն բանաձևի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ: Քվեարկությունը կարող է սրել Բեռլինի և Անկարայի հարաբերությունները: Անցյալ տարի Էրդողանը խստորեն քննադատեց Բեռլինին, երբ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը մեկուկես միլիոն հայերի կոտորածները բնորոշեց ցեղասպանություն: Էրդողանը շարունակում է թուրք-մեսխեթցիներին Արևմտյան Հայաստանում վերաբնակեցնել Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով Ուկրաինայից (Դոնբաս) բերվել և Էրզինջանի (Երզնկա) նահանգի Ուզումլու շրջանում վերաբնակեցվել է 1206 թուրք-մեսխեթցի (Ախալցխայի թուրքեր): Այժմ որոշվել է ևս 268 թուրք-մեսխեթցի տեղավորել Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Ահլաթ (Խլաթ) շրջանում: Այս մասին հայտարարել է Թուրք-մեսխեթցների համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ֆուաթ Ուչարը: Նա հիշեցրել է, որ թուրք-մեսխեթցիների գաղթը դեպի Ուզումլու մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, և գաղթի երեք փուլերից հետո Ուզումլուում հաստատվել է 301 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 1206 մարդ: Ուչարը հայտարարել է, որ այժմ ծրագրված է 268 թուրք-մեսխեթցու (72 ընտանիք) տեղավորել Բիթլիսի Ահլաթ շրջանում, ինչպես նաև մինչև օգոստոսի վերջը Ուզումլուում տեղավորել ևս 108 ընտանիք: Նրա խոսքերով՝ թուրք մեսխեթցիներն ինքնաթիռով կհասցվեն Մուշ, որտեղից էլ՝ Ահլաթ: Հիշեցնենք, որ մեսխեթցի-թուրքերը կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային հատվածում (Մեսխեթ), որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը։ 1944թ. Ստալինի հրամանով 90.000 թուրք-մեսխեթցիներ՝ որպես անհուսալի ժողովուրդ, բռնագաղթեցին Միջին Ասիա: 1999թ. անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Վրաստանը պարտավորություն է ստանձնել լուծելու երկրից բռնագաղթած թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցը։ Չեթինօղլուն` Թուրքիայում հայերին պատկանած շինությունների վերադարձի մասին Դժվար է սպասել առերեսում Թուրքիայից, մի հասարակությունից, որն իր ողջ աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու միջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշել է Չեթինօղլուն: Նա անդրադարձել է այն փաստին, որ մեր օրերում Թուրքիան Ցեղասպանությունն իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից: Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար… Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը մինչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողմն են: Թուրքիան հնարավորություն է ընձեռում, որ ցեղասպանությունը սահմանից այն կողմ տեղափոխվի: ԴԱԻՇ-ի արարքների դեմ աչք փակելն ու նրան աջակցելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, ոչ մուսուլման հնագույն դավանանք ունեցողների ապագան վտանգի տակ է առնում: Նրանց դեմ իրականացվող քայլերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»,- փաստել է մտավորականը: Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Չեթինօղլուն ասել է, որ մոտ ապագայում նման հեռանկար չի տեսնում: «Քանի դեռ Ամասիայի նախկին հայկական թաղամասում, որտեղ այժմ սուլթան Սելիմի հրապարակն է, տեղի հայերին ու պոնտացի հույներին կացնով սպանած մսագործ Գաբաշ Ալիի պատկերն է կանգնեցված, Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց համարելն անհնար է դառնում: Սակայն այն կետից, ուր այսօր հասել է մարդկությունը, նաև անհնար է շարունակել ժխտումը: Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծել է Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում միջազգային հանրության աջակցությունը: Չեթինօղլուն հստակ քայլեր է առանձնացրել, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել փոխհատուցման: Մտավորականը կարծում է, որ նախքան փոխհատուցումը շատ բան կա անելու: «Ներողությունը, ցեղասպանության հանցագործության ընդունումը, ամոթից ազատումը, ցեղասպանության հավաքական պատասխանատվության ընդունումը վերականգնման կարևոր քայլերից են: Այս տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է, որ ընտանիքներում տարբեր անձինք փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվել 1915-ին: Որպես հավաքական պատասխանատվության մի մաս ամեն ոք պետք է ինքն իրեն հարց տա՝ պապս 1915-ին ի՞նչ էր անում։…Պետության գլխավորությամբ պետք է ներողություն խնդրել և ի հիշատակ զոհերի կանգնեցնել «Այլևս երբեք» խորագիրը կրող հուշարձան: Ցեղասպանության հետ ասոցացվող անձանց անունները դպրոցներից, պողոտաներից, փողոցներից և այլ հասարակական վայրերից պետք է մաքրվեն: Խորհրդանշական շենքերը, Քասաբյաններին պատկանող մերօրյա վարչապետի գրասենյակը, Քաբայանիսների սեփականությունը համարվող Տրապիզոնի Աթաթուրքի պալատը, Սպարտալյանների սեփականությունը համարվող Շիշլիի Աթաթուրքի թանգարանը, Հանչյաններին պատկանած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքը և այլ շինություններ պետք է վերադարձվեն իրական ժառանգներին…»,-ասել է նա։ Մտավորականի խոսքով՝ պետք է հայտնաբերվեն և հայտարարվեն բռնի իսլամացված կանայք և երեխաները, արխիվներն ու փաստաթղթերը պետք է բացվեն հետազոտողների համար, քաղաքացիություն և բնակության իրավունք պետք է տրվի Ցեղասպանության զոհերի և դրա հետևանքով աքսորվածների երրորդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր նման ցանկություն կհայտնեն: «Միայն այս ամենից հետո է հնարավոր սկսել աշխատանքները փոխհատուցման պայմանների շուրջ»,- եզրափակել է նա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am