Շտապ. Ահաբեկչություն Քամըշլիում. վիրավորների թվում հայեր կան
Ահաբեկչական խոշոր գործողություն է տեղի ունեցել Սիրիայի Քամըշլի քաղաքում: «Արևելք»-ը սեփական աղբյուրների հղումով հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել քրիստոնեաբնակ թաղամասում: Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, կան տասնյակ վիրավորներ: Վիրավորներ թվում նշվում են նաև հայերի անուններ՝ Խաչիկ Կարապետ, Սամուել Պարսում Դավիթ Դալդըյան: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Դրա հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է: Պայթյունից հետո ԻՊ-ի զինյալները կրակ են բացել անցորդների վրա: Գրանցվել են զոհեր և վիրավորներ: Գամշլիում Սիրիայի կառավարական զորքերի կողքին իշխող ուժ են համարվում նաև շրջանի քրդերը, իսկ հայկական շրջանների անվտանգությունն ապահովում են տեղի հայկական մարմինները:
