Ալիևը մեկնել է Թուրքիա
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ մայիսի 23-ին մեկնարկելու է ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովը, հայտնում է APA գործակալությունը: Գագաթաժողովն անցկացվելու է մայիսի 23-24-ը Ստամբուլում: Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու մի շարք երկրների ղեկավարներ:
