Ո՞ւր է Մատաղիսի հրամանատարը. Արտոնյալ հրամանատարը պաշտոնանկ է եղել
Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին: Զինված ուժերում նրանից, մեղմ ասած, դժգոհ են եղել: Ամիրխանյանը ՀՀ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սանիկն է և, ասում են, հենց այդ պատճառով նրա նկատմամբ ոչ միայն պատասխանատվության ենթարկելու գործընթաց չի ընթանում (գոնե տեսանելի), այլև նրա հեռացման մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն գոյություն չունի: Արցախում ELQ-ի աղբյուրի փոխանցմամբ ՝ Ամիրխանյանի գործողությունները համաչափ չեն եղել պատերազմական օրերի իրավիճակին, ապրիլի սկզբին նա անգամ զորամասում չի եղել և շշուկներ կան, որ գտնվել է այդժամ Թբիիսիում ՝ անձնական գործերով: Նաև հրամանատարը, ասում են, իրավիճակին համարժեք գործողություններ չի իրականացրել, եղել են այլ դրվագներ ևս, որոնք ճիշտ չէ հրապարակել: Սակայն, կրկնում ենք, քանի որ վերջինս Խաչատուրովի սանիկն է ՝ Ամիրխանյանը, ստացվում է, անձեռնմխելի է, անգամ այն պարագայում, որ զորամասը ապրիլին զոհեր տվեց: Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
