Բարաք Օբաման հրաժարվեց
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիա այցի նախօրեին NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է Ռուսաստանին միջուկային զինատեսակները կրճատել չցանկանալու համար, հայտնում է vesti.ru-ն: Սպիտակ տան ղեկավարն առիթը բաց չի թողել իրեն գովելու Մոսկվայի հետ СНВ-3 հարձակողական զինատեսակի կրճատման պայմանագրի ստորագրման համար և հույս է հայտնել, որ ռուսական իշխանությունները հետաքրքրություն հանդես կբերեն երկրի միջուկային պոտենցիալի հետագա կրճատման մեջ: Խոսելով միջուկային զենքի թեմայով, Բարաք Օբաման չի անտեսել 1945 թվականին Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների հարցը: Նա պարզ հայտարարել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել: Նրա խոսքերով` պատերազմի ժամանակ պետությունների ղեկավարներին հաճախ է հարկ լինում ընդունել դժվար ու լուրջ որոշումներ:
