Ղարաբաղի հարցը տանում են ԱՊՀ ու ԵՏՄ, որ ի՞նչ անեն

Ալիևի մտերիմներով «հիվանդությունները բուժելու» կարիք չկա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ հարկավոր է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և համագործակցության համար մյուս արդիական հարցերով: Այս տարի Բելառուսը հյուրընկալում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 40-րդ նիստը: Լուկաշենկոյի կարծիքով՝ դա հնարավորություն է տալիս ավելի բաց քննարկել խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ է» ԱՊՀ-ն՝ Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում ստեղծված վիճակը: «Եթե մենք չտեսնենք, չբուժենք այդ հիվանդությունները, մենք դրանք ավելի կխորացնենք»,- նախազգուշացրել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ին հարկավոր է ձգտել երկխոսության այդ և այլ սուր հարցերի ուղղությամբ: «Հարկավոր է պայմանավորվել: Մենք ոչ մի տեղ չենք փախչի: Մենք մեկ նավակում ենք, ոչ ոք մեզ այնտեղ՝ այլ ափերում, առանձնապես չի սպասում: Հարկավոր է դասավորել սեփական կյանքը»,- ասել է նա: Բելառուսի նախագահի կարծիքով՝ դրան կօգնի նպաստել այն, որ ԱՊՀ երկրների ժողովուրդների մենթալիտետն իրար նման է: «Մենք ճանաչում ենք միմյանց և գիտենք՝ ինչպես դասավորել այդ կյանքը»,- ասել է նա: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, իհարկե, միջազգային տարբեր կառույցներ են հանդես եկել` կողմերին հանդարտության կոչեր անելով: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները ստիպված եղան բավական բարձր մակարդակով կողմերի միջև հանդիպում կազմակերպել: Բայց ի՞նչ կարող է անել Ղարաբաղի խնդրի համար ԱՊՀ-ն կամ ԵՏՄ... Այս կառույցներն առավելապես սպասարկում են Ադրբեջանի շահերը, քան` Հայաստանի: Հիշենք, թե ինչպես էր Նազարբաևը ընթերցում Ալիևի նամակը, կամ` Լուկաշենկոն սատարում Ալիևին: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Թե ԱՊՀ-ի, թե ԵՏՄ-ի շրջանակներ` ԼՂ խնդրի տեղափոխումը, թեկուզ` քննարկման տեսքով, բացարձակ անթույլատրելի է: ԱՊՀ-ն ու ԵՏՄ-ն ցույց են տվել, որ Հայաստանի համար ծանր օրերին` ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, հետևաբար հիմա քառօրյա պատերազմից հետո Ալիևի մտերիմներով «հիվանդությունները բուժելու» կարիք ամենևին էլ չկա: Իսկ գուցե ԱՊՀ-ական, ԵՏՄ-ական գործընկերներն այլ նպատակներ ունե՞ն... Ռոգոզինին կրկին Բաքու էին գործուղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրանքաշրջանառությունը ու երկու երկրների հարաբերությունները: Ըստ Ալիևի մամուլի ծառայության` Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների առևտրաշրջանառության ընդլայնման համար առկա է մեծ պոտենցիալ, ինչպես նաև իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ: Ռոգոզինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը ու նշել, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին բոլոր ոլորտներում: ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Բաքուն ու Մոսկվան բանակցություններ են վարում մեքենաշինության ոլորտում համատեղ նախագիծ սկսելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ տվյալ նախագիծը հետաքրքիր է ու հեռանկարային երկու երկրների համար: Այսինքն, Մոսկվան այս օրերին Բաքու է գործուղել ռազմարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Կողմերը, դատելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հիմնականում անդրադարձել են երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Այս հաղորդագրության մեջ առկա թերևս միակ նորությունը Բաքվի և Մոսկվայի միջև մեքենաշինության ասպարեզում մեկնարկող նոր ծրագրի հիշատակումն է, որի մանրամասները, սակայն, չեն բացահայտվում: Հետաքրքիր է նաև, որ Ռուսաստանի փոխվարչապետը, իր վաղեմի սովորությանը հակառակ, Բաքու կատարած այցի մասին որևէ տեղեկություն չի տարածել Twitter-ի անձնական էջի միջոցով: Սա Ռոգոզինի թվով երրորդ այցն է Ադրբեջան վերջին երեք ամիսների ընթացքում: Մարտի սկզբին Ռոգոզինը Բաքվում քննարկում էր Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան զենքի խմբաքանակի դիմաց վճարումների ուշացման հարցը: Ապրիլին արդեն` քառօրյա պատերազմից մի քանի օր անց, Բաքվում Ռոգոզինը հայտարարեց, թե Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի գաղափարից: «Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը` վճարունակ գործընկեր», - ապրիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում էր Ռոգոզինը: Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում: Ըստ Aravot.am-ի` ռուսաստանցի լրագրող, հեռուստատեսային և ռադիո հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադառնալով Ռոգոզինի հայտարարություններին, ասել է, որ դա խորությամբ չմտածված, պահի ազդեցության տակ արված հայտարարություն էր և վստահեցրել է, որ իր այդ հայտարարության համար Ռոգոզինը «ստացել» է: «Ուղղեք փողկապը»,- ըստ Սոլովյովի, Ռոգոզինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, անդրադառնալով Երևանում և Բաքվում առաջացած անհանգստություններին, որ ՌԴ-ն տարիներ շարունակ զենք է վաճառել կողմերին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել էր. «Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»: Թամար Բագրատունի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am