Եթե Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտրվի, հետևանքներն անխուսափելի կլինեն. Lurer.com
Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հերոսությունների մասին սկսվեց խոսվել հենց պատերազմի օրերին: Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և թշնամու մոտ մեկ տասնյակ զինվոր: Վերջում մի քանի նռնակ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող թշնամու տասնյակ զինվորների: Իրավիճակը սահմանին համեմատաբար հանդարտվեց: Ուրֆանյանի և մյուս հերոսներին մասին սկսեցին բազմաթիվ հրապարակումներ լինել: Սակայն, մամուլում հրապարակվեցին հոդվածներ և ռեպորտաժներ, որտեղ խեղաթյուրեցին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կողմից նախապես հրապարակված տեղեկությունը՝ Ուրֆանյանի հերոսական արարքի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների՝ կապիտան Ուրֆանյանը ոչ թե նռնակով պայթեցրել է իրեն ու թշնամու մեկ տասնյակից ավելի զինվորի, այլ իր զինվորների հետ զոհվել է արկի պայթյունից: «Էդիկն ու իր 6 մարտիկները, որ պետք է հետ բերեին գրավված դիրքերից մեկը, չեն պատկերացրել, որ հակառակորդն այդքան մեծաքանակ է: Երբ մոտեցել են դիրքին, հասկացել են, որ գործ ունեն հակառակորդի 150 հոգանոց խմբի հետ, սակայն վերադառնալու որոշում չեն կայացրել, որոշել են մնալ ու մարտ մղել: Հակառակորդի հետ մեկուկես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել իրարից 30 մետր հեռավորության վրա: Էդիկն ու իր մարտիկները շրջանցել են դիրքը, հարվածել են աջ թևից ու անակնկալի բերել հակառակորդին: Նրանց գրոհից խուճապի են մատնվել, նահանջել: Էդիկին ու իր մարտիկներին հաջողվել է հետ բերել դիրքը: Այդ դիրքում նախքան մայոր Էդիկ Մալոյանի ու իր մարտիկների հասնելը, հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանըև մինչև հնարավոր վերջին պահը, մարտ է մղել և վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորի պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց»: Կապիտան Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, այս հրապարակումներից հետո դժվար է նկարագրել, թե ինչ հոգեվիճակում է գտնվում: Որդեկորույս մոր միակ մխիթարանքն այն է, որ իր որդին հերոսաբար է զոհվել: Իսկ այժմ փորձում են խեղաթյուրել այդ հերոսական պատմությունը և թևաթափ անել հերոսի մորը: Այս առնչությամբ Ուրֆանյանի մայրն օրեր առաջ ցանկություն էր հայտնել հանդիպել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տիկին Համեստը նշեց, որ Հովհաննիսյանի հետ հանդիպել է: Վերջինս գնացել էր հերոսի տուն: Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Արմենակ Ուրֆանյանը զոհվել է հերոսաբար՝ այնպես, ինչպես ներկայացվել է պատերազմի առաջին օրերին: Իսկ թե ինչու են խեղաթյուրում իրականությունը, Հովհաննիսյանը չի կարողացել ասել: Արմենակ Ուրֆանյանի հերոսի կոչում տալու վերաբերյալ էլ Արծրուն Հովհաննիսյանը որևէ բան չի ասել Ուրֆանյանի մորը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
