ՀՀ նախագահի խոսնակը պարզաբանել է Սերժ Սարգսյանի կողմից մի քանի անձանց ներում շնորհելու լուրը
yerkirmedia.am-ը գրում է. Ազատազրկված մի շարք անձանց ներում շնորհելու մասին երեկվանից մամուլում շրջանառվող լուրը մեկնաբանելու «Երկիրն այսօրի» հարցմանն ի պատասխան, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրեց. «Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով և քննարկելով դատապարտյալների ներման խնդրագրերը, 2016 թվականի մայիս ամսին ներում է շնորհել 9 դատապարտյալի և մերժել է 16 դատապարտյալի ներման խնդրագիր: Հանրապետության Նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերում ընգրկված անձանց վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում և դրանց մասին տեղեկություններ չի տրամադրում: ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայող Վոլոդյա Ավետիսյանը ՀՀ Նախագահին ներման խնդրագրով առհասարակ չի դիմել»:
