Ադրբեջանն անկանոն կրակ է բացել ՀՀ-ի հետ սահմանագոտում
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նույնպես հանգիստ է եղել: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:
