Մոլլա Մանսուրի հավանական մահվան մասին լուրը հաստատվեց
«Թալիբան»-ի բարձրաստիճան հրամանատարը հաստատել է ամերիկացիների ավիահարվածի հետևանքով շարժման ղեկավար մոլլա Ահթար Մանսուրի զոհվելու մասին տեղեկությունը: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել է Associated Press-ը: Մոլլա Մանսուրի հավանական մահվան մասի լուրը Reuters գործակալությանը հաստատել է նաև Աֆղանստանի կառավարությունից բարձրաստիճան աղբյուրը: Նրա խոսքերով` այդ մասին ամերիկյան պաշտոնական անձինք հայտնել են Քաբուլին: Պենտագոնը հաստատել է ավիահարված հասցնելու փաստը, սակայն նշել է, որ հետևանքները դեռևս ճշտվում են: Մոլլա Մանսուրը «Թալիբան»-ի առաջնորդ է ընտրվել 2015 թվականի հուլիսի 30-ին`այն օրը, երբ հայտարարվել է նախկին առաջնորդ մոլլա Օմարի մահվան մասին:
