Միջերկրական ծովն ընկած EgtptAir ինքնաթիռը երկու տարի առաջ վանդալների թիրախ էր դարձել
Միջերկրական ծովն ընկած EgtptAir ինքնաթիռը երկու տարի առաջ վանդալների թիրախ էր դարձել: The New York Times-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռի վրա քերված գրություն է եղել՝ «Մենք կկործանենք այս ինքնաթիռը»: Գրության հեղինակները Կահիրեի օդանավակայանի աշխատակիցներն են եղել, որոնք կիսում են «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական խմբավորման հայացքները: Նախազգուշացնող այդ գրությունն այդպես էլ չեն ներկել: Հայտնի է դարձել նաև, որ կործանված ինքնաթիռն ուղեկցել են անվտանգության երեք աշխատակիցներ, թեպետ սովորաբար երկուսն են լինում: Ինքնաթիռի կործանման պատճառը, որտեղ գտնվել են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, դեռևս հայտնի չէ:
