Քարդաշյանը դստեր հետ՝ Դիսնեյլենդում
Քիմ Քարդաշյանը դստերը՝ Նորթ Ուեսթին, տարել է Դիսնեյլենդ: Զվարճությունների պարկում նրանց ուղեկցել է Քիմի ավագ քույրը՝ Քորթնին, որն իր հետ վերցրել է դստերը՝ Պենելոպային: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Նրանք չորսով կարուսելներ են նստել, լուսանկարվել և հրաշալի ժամանակ անցկացրել: Քիմը լուսանկարներով կիսվել է իր Instagram-ի բաժանորդների հետ:
