Բաղդադում հակակառավարական ցույցեր են ընթանում
Բաղդադում հակակառավարական ցույցերի ժամանակ մի քանի ցուցարարներ են սպանվել: Այս մասին հայտնում է DW.com-ը` վկայակոչելով Իրաքի մայրաքաղաքի բուժծառայությունները: Հաղորդվում է, որ հրազենային վնասվածքից առնվազն 4 ցուցարար է մահացել, տուժել է ևս 90 մարդ: Մարդկային կորուստներ են գրանցվել, երբ ուժայինները կրակ են բացել ցույցի մասնակիցների ուղղությամբ: «Կանաչ գոտուց» ցուցարարներին հեռացնելու համար, որտեղ տեղակայված են պետական հաստատություններն ու դեսպանությունները, իրավապահները մարտական փամփուշտներ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ ր արցունքաբեր գազ են կիրառել: Նախօրեին հազարավոր ցուցարարներ, ովքեր շիա արմատական առաջնորդի կողմնակիցներն ու հակակոռուպցիոն բարեփոխումներ անելու կառավարության անկարողությունից դժգոհ բնակիչներն են, գրոհել էին «կանաչ գոտին» և մի քանի ժամ մնացել են այնտեղ:
