Թուրքիայում նախարարի զարմիկին սպանված են գտել
Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության նախարար Աքիֆ Չաղաթայի զարմիկին անտառում սպանված են գտել։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Չեքմեքյոյի անտառային հատվածում քաղաքացիների ահազանգի հիման վրա մեկնած ոստիկանները տղամարդու դիակ են գտել։ Նախնական տեղեկություններով հրազենով սպանվածը գործարար Ֆաթիհ Մեհմեդ Քըլըչն է, ով Սպորտի եւ երիտասարդության նախարարի զարմիկն է։ Նշվում է, որ Ֆաթիհ Մեհմեդ Քըլըչը 700 հազար լիրա (250 հազար դոլար) արժողությամբ տուն գնելու համար պետք է հանդիպեր միջնորդի հետ։
