Օբաման արգելել է «նեգր» բառը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որը դաշնային օրենսդրությունից բացառում է «փոքրամասնություններին վիրավորող հիշատակումները», մասնավորապես, «արեւելյան», «նեգր», «իսպանախոս» եւ շատ այլ բառեր, որոնք օգտագործվել են ԱՄՆ բնակչության տարբեր կատեգորիաների վերաբերյալ, հաղորդում է ABC News-ը: Օրինագիծը կոչված է տեքստերը ավելի ժամանակակից դարձնելուն եւ 1970-ականների քաղաքականապես ոչ կոռեկտ բառերից ազատելուն, որոնք հանդիպում են ԱՄՆ առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների փաստաթղթերում: Փետրվարին օրինագիծը հավանություն է ստացել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, այնուհետեւ մայիսի 10-ին այն միաձայն ըդնունել է ԱՄՆ Սենատը: Նախագահի կողմից օրինագծի ստորագրումից հետո այն իրավական ուժ կստանա:
