Ուկրաինայի Վինիցկի շրջանում ուղևորատար գնացք է հրդեհի բռնկվել
Ուկրաինայի Վինիցկի շրջանում ուղևորատար գնացք է հրդեհի բռնկվել: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծառայությանը հղում անելով՝ Tvzvezda.ru-ն գրում է, որ ուղևորներին հաջողվել է ինքնուրույն լքել վագոնները և ոչ ոք չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20-ին, գնացքում 100 ուղևոր են եղել:
Աղբյուրը գրում է, որ հրդեհը բռնկվել է գնացքի շարժիչի մասում, որի հետևանքով վառվել է երկու վագոն: Փրկարարները մեկուսացրել են հրդեհը, սակայն վագոններից երեքը վնասված են մնացել:
