Էրդողանը ցանկանում է հնարավորինս շուտ հաշտվել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է հնարավորինս շուտ հաշտվել Իսրայելի հետ:Ըստ Իսրայելական Cursorinfo.co.il պորտալի` Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հաշտեցման մասին համաձայնագրի պատրաստման հարցում դրական արդյունքներ է ակնկալում մինչև ընթացիկ ամսվա ավարտ: Անդրադառնալով Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման խնդրին` Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը դրական պատասխան է տվել Թուրքիայի նախաձեռնությանը:
