Լուկաշենկոյի որդին ներկա է գտնվել Հռոմի պապի հետ Լուկաշենկոյի հանդիպմանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը, ներկա է գտնվել Վատիկանում Հռոմի պապի հետ Լուկաշենկոյի հանդիպմանը՝ գրում է gazeta.ru-ն: Ֆրանցիսկոս պապը Ալեքսանդր Լուկաշենկոյին դիմավորել է գրադարանի մուտքի առջև` Սուրբ Պետրոսի և Պողոսի դահլիճում:
