Ապակայունացվում է իրավիճակը. Շոյգու
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից թուրք-սիրիական սահմանի անարգել հատումը ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում: «Դա ահաբեկիչներին թույլ է տալիս իրենց ջոկատները համալրել զինյալներով, փոխհատուցել սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները, բերել զինամթերք»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
