Վրաստանը կատարել է վիզային ազատականացման համար բոլոր պահանջները
Georgia Online-ի փոխանցմամբ՝ ներգաղթի ու ներքին հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ Վրաստանը կատարել է վիզային ազատականացման համար բոլոր պահանջները: «Մեր եզրակացությունը դրական է»,- ասել է եվրահանձնակատարը։ Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ հանդես է եկել Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ առաջարկներով։
