Իլհամ Ալիևը հաստատել է
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Աստարա գետի վրա իրանա-ադրբեջանական սահմանին երկաթուղային կամուրջ կառուցելու մասին համաձայնագրի հաստատման մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ին հանձնարարվել է Իլհամ Ալիևի հրամանի՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին իրազեկել Իրանի կառավարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աստարայի վրա երկաթուղային կամրջի կառուցումը պետք է իրականացվի մինչև տարեվերջ։
