Խոշոր վթարից 10 մարդ է զոհվել
Պակիստանում ավտոբուսը բեռնատարի է բախվել: Այս մասին հայտնում է՝ «ՌԻԱ Նովոստին» նշելով, որ տասը մարդ է զոհվել, 18 մարդ վիրավորում ստացել: Վթարի պատճառը չեն հայտնում: Ըստ ամենայնի՝ վթարների պատճառը ճանապարհների խարլված ծածկույթն է ու ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելը:
