Քերին Չավուշօղլուին հիշեցրել է
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են իրադրությունը Սիրիայում` կարևորելով հակամարտող կողմերի շրջանում թշնամության դադարեցումը: Քերին հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարարին խոսքի ազատության, ինչպես նաև ազատ ու անկախ մեդիայի կարևորությունը:
